Հավերժի ճամփորդները՝ Արամ Արզումանյան
Արամ Սուրենի Արզումանյան
( 17.09.1986 – 07.11.2020 )
Արամ Սուրենի Արզումանյան (1986 թ. սեպտեմբերի 17, Արարատի մարզ, գ. Արալեզ – 2020 թ. նոյեմբերի 7, Շուշի):
Սովորել է տեղի դպրոցում: 2004-2006 թթ. ծառայել է Հայոց բանակում: Ամուսնացած է , ունի 2 դուստր: Օրինակելի, սիրող և հոգատար հայրիկ էր: 2019 թ. աշխատանքի անցավ ոստիկանության զորքերում՝ որպես շարքային: 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, և Արամը իր ծառայակիցների հետ մեկնեց պատերազմ, մեկ ամիս անց վերադարձավ տուն, նոյեմբերի 2-ին կրկին մեկնեց ռազմաճակատ` չթողնելով եղբորն ու ընկերներին: Նոյեմբերի 7-ին զոհվեց Արամը ՝ Շուշիի մատույցներում մինչև վերջ կռիվ տալով: Արամ Արզումանյանը հետմահու արժանացավ “Մարտական զորակցություն”, «Առյուծ ֆիդայի» մեդալների և Արցախի նախագահի կողմից պարգևատրեց «Արիության» մեդալով: