Հավերժի ճամփորդները՝ Արա Պողոսյան
Արա Մարսելի Պողոսյան
( 18.01.1984 – 12.11.2020 )
Արա Մարսելի Պողոսյան Կապիտան (1984 թ. հունվարի 18 Արարատի մարզ, ք. Մասիս – 2020 թ. նոյեմբերի 12, Լիսագոր (Լաչին)): 1991-2001 թթ. սովորել և ավարտել է Մասիս քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 2001-2006 թթ. սովորել է Հ.Հ.Պ.Ն. Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Աշխատանքի է անցել նույն վայրում: Այնուհետև աշխատել է ՊՆ-ի տարբեր զորամասերում շուրջ 19 տարի 6 ամիս: Կապիտան Արա Պողոսյանը ամուսնացած էր, ուներ 3 երեխա: 2020 թ. նոյեմբերի 1-ին Լաչինում էր, վերջին զանգը եղել է նոյեմբերի 12-ին ՝ կնոջ ծննդյան օրը, ընկել է շրջափակման մեջ, պատերազմին մասնակցեց անմնացորդ նվիրումով և զոհվեց հերոսաբար: Անբասիր ծառայության համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շքանշանների: