Արիստակես Հոկտեմբերի Ստեփանյան (1993 թ. փետրվարի 10, ք. Երևան – 2020 թ. հոկտեմբերի 7, Ջաբրայիլ /Ջրական/):
Սովորել է Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցում: Ընդունվել է ՀՀ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, սակայն ուսումը կիսատ թողեց սկսված պատերազմի պատճառով: Երազանքն էր ազատագրել Գանձակն ու Գետաշենը: Ամուսնացած էր, ուներ մեկ դուստր: Չծառայելով ՀՀ զինված ուժերում` 2020 թ. ԵԿՄ ջոկատի հետ միասին կամավոր մեկնում է Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու հայ-ադրբեջանական պատերազմին: Կատարել է հրամանատարի հրամանը՝ վնասազերծել ԶՈԴԸ, առաջադրանքը կատարելուց հետո, զինակից ընկերոջը օգնություն ցուցաբերելիս զոհվել է Ջաբրայիլի շրջանում հոկտեմբերի 7-ին` արկի պայթյունից: