Հավերժի ճամփորդները՝ Արման Բադոյան
Արման Արմենի Բադոյան
( 21.05.2002 – 27.10.2020 )
Արման Արմենի Բադոյան, գումարտակի կապավոր (2002 թ. մայիսի 21, ք. Երևան – 2020 թ. հոկտեմբերի 27, Մարտակերտ):
Դպրոցին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցում, ապա ընդունվել է Երգի պետական թատրոն: Նախընտրում էր ռեփը, երաժշտական անունը R’MAN էր, հայտնի է նրա «Не Моя» երգը: 2020 թ. օգոստոսի 10-ին զորակոչվեց Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան: 47-օրյա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Հոկտեմբերի 27-ին Մարտակերտի պաշտպանական դիրքերում 8 հոգով ոչնչացրել են հակառակորդի զրահատեխնիկա և 8-ն էլ զոհվել անօդաչու թռչող սարքի բեկորներից: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Երազում էր վերադառնալ ծառայությունից և վերանորոգել տունը, իրեն տեսնում էր միայն երաժշտության մեջ: