ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արման Մեսրոպյան

Արման Մեսրոպյան

Հավերժի ճամփորդները՝ Արման Մեսրոպյան

Արման Մեսրոպյան

Արման Գեղամի Մեսրոպյան

( 05.02.1992 – 15.10.2020 )

Արման Գեղամի Մեսրոպյան- (1992 թ․ փետրվարի 5, Արարատի մարզ, գ. Արևշատ  –  2020 թ․ հոկտեմբերի 15, Ջաբրայիլ):

1997 թ. մշտական բնակության նպատակով  տեղափոխվել են Արցախ` Քաշաթաղի շրջանի գյուղ Ղազարապատ: 2008 թ. գերազանց ավարտել է դպրոցը: 2010 թ. իր պարտքն է տվել հայրենիքին՝ անցնելով ծառայության: 2012 թ․ ընդունվել է Արցախի պետական համալսարան, սակայն դժբախտ պատահարի հետևանքով կիսատ է թողել ուսումը: 2013 թ. երկու տարով անցել է պայմանագրային ծառայության՝ ԱԱԾ-ում: 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմին կամավոր մեկնել է Թալիշ։ 2017 թ.  կրկին ԱԱԾ-ում էր: 2019 թ. ստացել է գերազանց ծառայության շքանշան: 2018 թ. ամուսնացել է և 2019 թվականին ծնվել է նրա առաջնեկը ՝ Գեղամը: Սեպտեմբերի 27-ին չարաբաստիկ պատերազմը սկսվելուն պես վերադարձել է Արցախ: Հոկտեմբերի 15-ին  Ջաբրայիլի կատաղի մարտերի ժամանակ վիրավոր ընկերոջը տեղափոխելիս զոհվեց ԱԹՍ-ի հարվածից: Արմանն ընկավ հերոսի մահով և չհասցրեց իմանալ, որ ընդամենը յոթ ամիս անց պիտի կրկին հայրանար:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ