Արման Արկադիկի Սարգսյան, հրետանավոր (2001 թ. նոյեմբերի 6, Կոտայքի մարզ գ. Լեռնանիստ – 2020 թ. հոկտեմբերի 13, Հադրութ):
2007-2019 թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Ավարտելով դպրոցը ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Ապագա ծրագրավորող էր: 4 ամիս ուսանելուց հետո 2020 թ. հունվարին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Հադրութում` որպես հրետանավոր: Արմանն ընկերասեր էր, նվիրվող, համեստ, խիզախ, արի: Նա սեպտեմբերի 27-ից Արցախյան երկրորդ պատերազմի ամենաթեժ մարտերի կենտրոնում էր: Զոհվեց հոկտեմբերի 13-ին ԱԹՍ-ի հարվածից՝ Հադրութի համար մղվող մարտերում: Արմանն ուներ կիսատ թողած երազանք՝ ապրել ու ապրեցնել: Երազում էր գալ ու իր սիրած աղջկան վարդեր նվիրել: …Իր Լուսոյի հետ ամուսնանար, ունենար 7 զավակ, որոնց անուններն արդեն որոշել էր…