Հավերժի ճամփորդները՝ Արմեն Առուստամյան
Արմեն Պավելի Առուստամյան
( 19.01.1991 – 13.10.2020 )
Արմեն Պավելի Առուստամյան կրտսեր սերժանտ (2001 թ. հունվարի 19, ք. Երևան – 2020 թ. հոկտեմբերի 13, Մարտունի 2):
Սովորել է թիվ 52 հիմնական, ապա թիվ 3 ավագ դպրոցում` գերազանց առաջադիմությամբ: 2016 թ. հաճախել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն (Հ.Մ.Ը.Մ.) ՀԱՍԿ-ի Նոր-Նորք համայնքի Հովհաննես Հինդլյան մասնաճյուղ՝ որպես «Գայլիկներ» սկաուտական խմբի ղեկավար: 2017-2019 թթ. սովորել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինֆորմատիկա և համակարգչային գիտություն բաժնում: Ուսումնառության ընթացքում արժանացել է մի շարք պատվոգրերի: Փոխադրվելով 3-րդ կուրս՝ զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, 6 ամիս ծառայել է Լուսակերտում, ապա Մարտունի 2 զորամասի դիրքերում: Վերջին կարդացած գիրքը՝ Վոյնիչի «Բոռ»-ն էր: Ամեն ինչում փորձում էր բոլորին արդարացնել, ուներ մեծ լավատեսություն: Նպատակասլաց պարզ մարդ էր, ուզում էր իրագործել նպատակները: Պատերազմի ընթացքում վիրավորվել է, սակայն պայքարել՝ փրկելով կյանքեր: Զոհվեց անհավասար մարտի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին՝ Մարտունի 2-ում: Ունի շնորհակալագիր՝Հայկական բանակի շարքերում անմնացորդ ծառայելու համար: