ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արմեն Գալստյան

Արմեն Գալստյան

Հավերժի ճամփորդները՝ Արմեն Գալստյան

Արմեն Գալստյան

Արմեն Գևորգի Գալստյան

( 10.08.2001 – 02.11.2020 )

Արմեն Գևորգի Գալստյան սերժանտ, (2001 թ. օգոստոսի 10, ք. Երևան – 2020 թ. նոյեմբերի 2 Մարտունի-2):

Արմենը ավարտել է Գ. Նժդեհի անվան դպրոցը և շարունակել թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում: Ուներ համակարգչային օպերատորի մասնագիտություն: Հաճախել է մարզադպրոց, զբաղվել ակրոբատիկայով և գեղարվեստական մարմնամարզությամբ: Մասնակցել է մրցումների, արժանացել հավաստագրերի և շքանշանների: 2019 թ. զորակոչվել է բանակ, ծառայել Ջրական/Ջաբրայիլում/: 2020 թ. հոկտեմբերից մասնակցել է Արցախյան 2-րդ պատերազմին: Հերոսաբար կռվել Հադրութում, Վարանդայում /Ֆիզուլիում/, Մարտունի-2-ում: Զոհվել է թեժ մարտերի պահին՝ նոյեմբերի 2-ին, Մարտունի-2-ում: Հետմահու շնորհվել է «Մարտական ծառայություն» մեդալ:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ