ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Հավերժի ճամփորդները՝ Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Արմեն Արշակի Հարությունյան

( 28.11.2001 – 27.09.2020 )

Արմեն Արշակի Հարությունյան (2001 թ. նոյեմբերի 28, ք. Երևան – 2020 թ. սեպտեմբերի 27, Թալիշ):

2007-2019 թթ. սովորել է Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում՝ վոկալ, կլարնետ, դաշնամուր, միաժամանակ մասնակցել է դպրոցական երգչախմբի դասերին: 2017-2019 թթ. մասնակցել է երգի հանրապետական մի շարք մրցույթ-փառատոնների՝ «ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ» և այլն, արժանացել 3-րդ և 2-րդ կարգի դափնեկրի կոչման: 2019 թ. ընդունվել է ՀՊՄՀ-ի գեղարվեստական կրթության ֆակուլտետի երաժշտական կրթության բաժինը: 2019 թ. մասնակցել է «ԶՎԱՐԹՆՈՑ» հայ երգի 4-րդ մրցույթ-փառատոնին, որտեղ զբաղեցրել է առաջին հորիզոնականը: 2020 թ. հունվարի 22-ին զորակոչվել է բանակ: Ծառայել ԼՂՀ-ում ՝ Մատաղիսում: 2020 թ. սեպտեմբերի 27-ին զոհվել է Թալիշի մարտական դիրքերում` ԱԹՍ-ի հարվածից: Երազանքն էր սովորել Կոնսերվատորիայում, ընկերների հետ բացել երաժշտական դպրոց…

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ