ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արմեն Հովսեփյան

Արմեն Հովսեփյան

Հավերժի ճամփորդները՝ Արմեն Հովսեփյան

Արմեն Հովսեփյան

Արմեն Կառլենի Հովսեփյան

( 03.04.1987 – 24.10.2020 )

Արմեն Կառլենի Հովսեփյան (1987 թ. ապրիլի 3, Կոտայքի մարզ, ք. Հրազդան – 2020 թ. հոկտեմբերի 24, Ֆիզուլի/Վարանդա/):

1985 – 1996 թթ.  հաճախել է Հրազդանի թիվ 13  միջնակարգ դպրոց:  1996 թ. զորակոչվել է բանակ: 1996-1998 թթ. ծառայել է Գյումրու զինված ուժերում: 2001-2013 թթ. Արմենն աշխատել է Հրազդանի ճանապարհաշինարարական ընկերությունում: 2014 թ. Արմենը  մեկնում է Մոսկվա՝ արտագնա աշխատանքի, որտեղից վերադառնում է հոր մահվան պատճառով: Արմենն ամուսնացած էր, ուներ երեք երեխա: Վերջինի ծնվելուն  Արմենը շատ  երկար ու անհամբեր էր սպասել. Դա նրա բաղձալի երազանքն էր: Նա միշտ ասում էր. «Հորը միայն աղջիկն է շատ սիրում: Բա մարդու վրա լացող չլինի՞»: Ավա՜ղ, Արմենի դուստրը  ընդամենը 5 տարեկանում ճաշակեց որբության դառնությունը, երբ նույնիսկ չէր հասկանում, թե ինչ է նշանակում մահը: Արմենը  դստեր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 29-ին մեկնեց պատերազմի դաշտ: Սկզբում մասնակցել է Մարտունիի ինքնապաշտպանական մարտերին, ապա տեղափոխվել  Ֆիզուլի (Վարանդա): Ծանր ու դաժան մարտերի ժամանակ Արմենն իր կյանքի գնով առաջին օգնություն է ցուցաբերել ընկերներին: Հոկտեմբերի 24-ին զոհվեց Արմենը: Ցավալի է, որ նրա դին ոչ մի կերպ չէին կարողանում գտնել: Երկար փնտրտուքից հետո ՝ 40 օր անց,  հերոսի մարմինը գտան և հողին հանձնեցին հարազատ  Լեռնանիստ գյուղում:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ