ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

Հավերժի ճամփորդները՝ Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

Արմեն Անդրանիկի Մարտիրոսյան

( 16.11.2000 – 07.10.2020 )

Արմեն Անդրանիկի Մարտիրոսյան, կրտսեր սերժանտ, դիրքի ավագ (2000 թ. նոյեմբերի 16, Գեղարքունիքի մարզ գ. Վերին Գետաշեն – 2020 թ. հոկտեմբերի 7, Ջաբրայիլ ):

2006-2018 թթ. սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Վ. Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Միշտ աչքի է ընկել հայրենասիրությամբ, ընկերասիրությամբ, հումորով և բարձր ինտուիցիայով: Արմենը նպատակ ուներ ծառայությունը ավարտելուց հետո դառնալ ծրագրավորող, ավաղ…:  2019 թ. հունվարին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասում: Սեպտեմբերի 27-ի առավոտյան բարձրացել է դիրքեր և միացել մղվող պայքարին: Անտեսելով երկնքից թափվող կրակը` դաշտից դուրս է բերել վիրավոր զինակիցներին, փրկելով նրանց կյանքը: Դիվերսանտ-հետախուզական խմբերը ոչնչացնելիս հմտորեն կազմակերպել է անձնակազմի ղեկավարումը ու  աչքի ընկել անձնական արիությամբ: Հոկտեմբերի 7-ին ընկերների հետ օգնության է շտապել տեղանքում մարտնչող մյուս ստորաբաժանմանը և առանց վարանելու նետվել  է առաջ: Ցավոք, հրետանային արկի պայթյունից մահացու վիրավորում է ստացել և երկու զինակիցների հետ անմահացել: Նրա անվան հոմանիշը քաջությունն է:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ