Արտակ Արմենի Սուքիասյան /Շեգ /(2001 թ. ապրիլի 4, Լոռու մարզ, գ. Արևածագ – 2020 թ. հոկտեմբերի 10, Մատաղիս):
Շեգը՝ Սուքիասյան Արտակն ու Էրիկը միասին էին սկզբից մինչև վերջ: Նույն նստարանին էին նստում, երկուսն էլ սիրում էին մեքենա վարել, օգնել ծնողներին գյուղատնտեսական աշխատանքներում: Սիրում էին ընկերներին, սիրում էին վայելել բնությունը: Ընտրել էին մեխանիզատորի մասնագիտությունը: Արտակը զորակոչվեց Մատաղիս։ Ծառայել է տանկային գումարտակում։