ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արտակ Վարդանյան

Արտակ Վարդանյան

Հավերժի ճամփորդները՝ Արտակ Վարդանյան

Արտակ Վարդանյան

Արտակ Հուսիկի Վարդանյան

( 22.09.1986 – 01.11.2020 )

Արտակ Հուսիկի Վարդանյան, հրետանավոր (1986 թ․ սեպտեմբերի 22, ք․ Մասիս – 2020 թ․ նոյեմբերի 1, Մարտունի-2)։

Սովորել է տեղի թիվ 3 դպրոցում, 2010 թ․-ին ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի հողաշինություն և հողային կադաստր բաժինը։ 2009 թ, դեկտեմբերի 3-ից աշխատել է Հայռուսգազարդ ՓԲ-ի Արտաշատի մասնաճուղում։ 2010 թ․ հուլիսի 7-ից՝ ՀՀ ոստիկանությունում որպես՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտպան։ 2016 թ․-ին՝ ՍԵՖ Ինտերնեյշնըլ-ում։ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին կամավորագրվել և որպես հրետանավոր մեկնել է ռազմաճակատ, ծառայել է Մարտունի-2-ում։ Արիաբար զոհվել է նոյեմբերի 1-ին՝ փրկելով վիրավոր ընկերոջ կյանքը։ Ըստ հրամանատարի խոսքի` Արտակը եղել է կազմակերպված, հաշվարկը հրամանատարի հետ են արել, երբ Արտակը զոհվել է, թշնամին գրավել է իրենց բարձունքը: Պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Երբ մայրը օրեր է հաշվել, թե երբ է գալու, ասել է. « Ես լավ գիտեմ` ինչու եմ եկել, ինչի համար, կվերջացնեմ, կգամ..

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ