Հավերժի ճամփորդները՝ Արտաշես Հակոբյան
Արտաշես Գևորգի Հակոբյան
( 12.09.2000 – 28.10.2020 )
Արտաշես Գևորգի Հակոբյան, կրտսեր սերժանտ, դիպուկահար (2000 թ. սեպտեմբերի 12, ք. Երևան – 2020 թ. հոկտեմբերի 28, Կարմիր Շուկա):
Դպրոցին զուգահեռ փոքրուց զբաղվել է կարատե, թեքվանդո, ձյուդո սպորտաձևերով, ունի մեդալներ: Ընդունվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման՝ շրջակա միջավայրի գիտություններ բաժինը: 2019 թ. ծառայության է մեկնել Ջրական, եղել է օրինակելի զինվոր: Պատերազմի ժամանակ եղել է և՛ Ջրականում, և՛ Կարմիր Շուկայում: Խոսել է մոր և քրոջ հետ` ասելով. «Ձեզ տղամարդու պես պահեք, պատերազմ ա, կարողա տուն չգամ…»: Վերջին մարտերը վարել է Կարմիր Շուկայում: Տեսնելով հրամանատարը վիրավոր է` շտապել է օգնության, երկուսն էլ հերոսաբար զոհվել են հոկտեմբերի 28-ին: Պարգևատրվել է «Անձնվիրության և սխրանքի համար» մեդալով, «Մարտական ծառայություն» մեդալով: