ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արտաշես Ղարիբյան

Արտաշես Ղարիբյան

Հավերժի ճամփորդները՝ Արտաշես Ղարիբյան

Արտաշես Ղարիբյան

Արտաշես Ռուբիկի Ղարիբյան

( 06.03.1999 – 27.09.2020 )

Արտաշես Ռուբիկի Ղարիբյան (1999 թ. մարտի 6, Կոտայքի մարզ, գ. Մեղրաձոր – 2020 թ. սեպտեմբերի 27, Մարտակերտ):

Մեղրաձորի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության բաժնում: Պատմություն շատ էր սիրում: Ստացել է մի շարք գովասանագրեր և դիպլոմներ առարկայական օլիմպիադաներից: 2020 թ. ավարտել է համալսարանը: Բոլոր ժամանակահատվածներում  թերություններից մեկը բարությունն էր: Շատ նպատակասլաց էր, ասում էր պիտի միշտ առաջ գնանք, առաջ նայեք, միշտ այդ ավանդական գործերը պիտի չանենք, զարգանալ է պետք:  Մեկ ամիս անց զորակոչվեց Հայոց բանակ: Ծառայում էր Մարտակերտի Ինտերնատ զորամասում: Ընդամենը 48 օրվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Պատերազմից մեկ օր առաջ հոսպիտալում էր, սակայն ասել է` լավ եմ զգում,  դուրս գրեք. դուրս գրվելու հաջորդ օրը եղել է ճակատագրական: Վարկած կա, որ իրենց պահել են բունկերում, պայթել է 28 հոգանոց բունկերը, 28-ն էլ զոհվել են: Մյուս վարկածով զոհվել է ԱԹՍ-ի հարվածից: Արտաշեսը զոհվեց սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը Մարտակերտում:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ