ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արտյոմ Մկրտչյան

Արտյոմ Մկրտչյան

Հավերժի ճամփորդները՝ Արտյոմ Մկրտչյան

Արտյոմ Մկրտչյան

Արտյոմ Տիգրանի Մկրտչյան

( 19.02.2001 – 07.10.2020 )

Արտյոմ Տիգրանի Մկրտչյան (2001 թ. փետրվարի 19 – 2020 թ. հոկտեմբերի 7 Ջրական/Ջաբրայիլ/):

19-ամյա Արտյոմ Մկրտչյանը ծառայում էր Մեղրիում: Հոկտեմբերի 2-ին նա իր ծառայակից ընկերների հետ ներգրավվեց պատերազմական գործողություններին Ջաբրայիլում: Արտյոմը շատ հումորով էր, ընկերասեր ու բնավորությամբ առաջնորդ էր:  Տղաներից մեկը պատմել է, որ ամբողջ ճանապարհին նա հումորներ է արել, «դուխ» տվել ընկերներին: Հոկտեմբերի 6-ին տնեցիները Արտյոմի հետ վերջին  անգամ են խոսել, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, նրա մահվան լուրը  հայտնել են ռազմաճակատից, մահը վրա է հասել արկի պայթյունից. «Պայթյունի ժամանակ Արտյոմի հետ ութ հոգի են եղել»: Մեկը պատմել է, որ Արտյոմին մահացած է տեսել, նրա ձեռքերից ձեռնոցներն է հանել ու ուղարկել Արտյոմի մայրիկին» : Արտյոմի մահից հետո եղբայրները եղել են զորամասում՝   տեղեկություններ պարզելու համար, իմացել են, որ իրենց փոքր եղբայրը զորամասում ծաղիկ էր աճեցնում, որ ծառայությունն ավարտելուց հետո տուն բերի՝ մայրիկի համար. ծաղիկն ավելի շուտ հասավ մայրիկին, բայց ոչ Արտյոմի ձեռքով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ