Բանակի ակունքներում՝ ՄԱՍ III
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո կարևոր էր ազգային պետության անվտանգության և անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը մարտունակ բանակն էր: Հայոց բանակի կայացման գործընթացը կարելի է բաժանել երեք փուլի՝
- Առաջին փուլն ընդգրկում է 1988 թվականի փետրվարից մինչև 1992 թվականի մայիսը:
- Երկրորդ փուլը ներառում է 1992 թվականի հունիսից մինչև 1994 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածը, երբ անկախ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ հրատապ խնդիր:
- Երրորդ փուլն ընդգրկում է 1994 թվականի հունիսից սկսած ժամանակահատվածը:
1992-1993 թվականներին կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ: 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով ազդարարվեց ազգային բանակի ստեղծման սկիզբը: Պաշտպանության առաջին նախարարն էր Վազգեն Սարգսյանը։