Հավերժի ճամփորդները՝ Գարիկ Կիզիրանց
Գարիկ Քաջիկի Կիզիրանց
( 2000 – 08.11.2020 )
Գարիկ Քաջիկի Կիզիրանց (2000 թ., Սյունիքի մարզ, ք. Գորիս – 2020 թ. նոյեմբերի 8, Գիշի)
Ապրել է Մոսկվայում, ապա տեղափոխվել Հայաստան: Մասնակցել է թե՛ քաղաքային, թե՛ հանրապետական բոլոր օլիմպիադաներին և պարգևատրվել պատվոգրերով: Ընդունվել է ՀԱՊՀ-ի ՏՀՏԷ-ի ինստիտուտի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին: 2019-ին զորակոչվել է բանակ, Հորաթաղի զորամասում դիվիզիոնի 5-րդ մարտկոցի 3-րդ դասակի հրամանատարն էր: Արդարամիտ, խելացի, լուսավոր, կարդացած մարդ, նաև ստեղծագործում էր, նրա համար չկար միջակություն: Ուներ բազում երազանքներ, ձգտում էր կատարելության, ապրած յուրաքանչյուր օրը տոն էր դարձնում: Հոկտեմբերի 15-ից Մարտունիում էր՝ Ճարտարում և Գիշիում՝ թեժ կետերում: 43 օր ու գիշեր առանց տրտնջալու կռիվ է տվել անողոք թշնամու դեմ: Հրադադարից 1 օր առաջ, կատաղի մարտերի ժամանակ թաքստոցի հրաման տալով իր զինակիցներին` ինքը թիրախավորվել է թշնամու կողմից: Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: