Հավերժի ճամփորդները՝ Գոռ Սարկիսյան
Գոռ Նորայրի Սարկիսյան
( 23.03.2002 – 18.10.2020 )
Գոռ Նորայրի Սարկիսյան, դիպուկահար ( 2002 թ. մարտի 23 Երևան – 2020 թ. հոկտեմբերի 18 Մարտակերտ):
Սովորել և ավարտել է Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցը: Եղել է ձյուդոյի ՀՀ երիտասարդական հավաքականի անդամ, նվիրյալ մարզիկ, սամբոյի 2020 թ. ՀՀ չեմպիոն: Ուներ բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր: Նա պայքարող տեսակն էր, երբեք սկսված գործը կիսատ չէր թողնում: Ընդունվել է ՀՖԿՍՊԻ՝ կինեզոլոգիայի բաժին և մեկնել ծառայության: Պատերազմի օրերին մարտնչել է Մարտակերտում, հերոսի մահով ընկել է հոկտեմբերի 18-ին` անօդաչու թռչող սարքի հարվածից: Գոռի կիսատ երազանքը բիզնեսմեն դառնալն էր, ուզում էր ուսումը շարունակել Մոսկվայում և դառնալ ատամնատեխնիկ: Նա ասում էր. «Ինչ մասնագետ էլ դառնաս, պետք է լավը լինես»: Գոռի խոսքը գործ էր: