Հուլիսի 21-ին՝ ժամը 17։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Գորգային հորինվածքներ հայկական տարազի զարդանախշման համակարգում» խորագրով։ Բանախոսությունը կվարի պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։
Գորգային զարդանախշերի կիրառությամբ, բազմազանությամբ և գունային յուրահատուկ լուծումներով առանձնանում են հայկական տարազի արևմտահայկական՝ հատկապես Վասպուրականի և Աղձնիքի տարազախմբերը: Առանձնապես ուշագրավ են Վասպուրականի, Խարբերդի, Սեբաստիայի կանանց անկար և նախատիպային համարվող տարազամասերի՝ գոգնոցների զարդանախշային հորինվածքները, որոնք ոճական առումով հիշեցնում են գորգերի և կարպետների զարդարվեստը:
Բանախոսության ընթացքում կխոսվի հայկական տարազի զարդանախշման համակարգում գորգանախշերի կիրառման մանրամասների մասին։
Մուտքը՝ թանգարանի տոմսով։