Փետրվարի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Գորգ. ինքնության դրվագներ» խորագրով բանախոսություն-շրջայց, որը կվարի թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լիլիա Ավանեսյանը։ Բանախոսության ընթացքում կներկայացվի գորգագործության ծագման և զարգացման ընթացքը, կխոսվի գորգերի հորինվածքի և զարդապատկերների իմաստաբանության մասին։ Հանդիպման երկրորդ հատվածում Լիլիա Ավանեսյանը մասնակիցների համար կվարի շրջայց «Դրվագներ ինքնության․գորգ» ժամանակավոր ցուցադրությունում։
Մուտքը՝ թանգարանի տոմսով։