Հավերժի ճամփորդները՝ Գրիգոր Դավթյան
Գրիգոր Վարդանի Դավթյան
( 15.07.2000 – 15.10.2020 )
Գրիգոր Վարդանի Դավթյան (2000 թ. հուլիսի 15, Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ – 2020 թ. հոկտեմբերի 15, Ֆիզուլի/Վարանդա/)։
Սովորել և ավարտել է Նոր Խարբերդի Մ․ Ղազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 2011-2014 թթ. անդամակցել է Երկրապահ կամավորականների միության Նոր Խարբերդում գործող «Պատանի երկրապահ» խմբակին։ Աչքի է ընկել կամային բարձր հատկանիշներով, աշխատասիրությամբ ու մեծ պատասխանատվությամբ, արժանացել է պատվոգրերի։ Ընկերասեր էր, հավասարակշռված ու չափազանց համեստ: Սիրում էր բնությունն ու բնության արարումը։ Մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում ավտոմեքենաների հանդեպ։ 2019 թ․ հունվարի 18-ին մեծ պատասխանատվությամբ համալրեց հայոց բանակի շարքերը։ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, զինվորական երդմանը հավատարիմ մնալով, քսանօրյա ծանր մարտերից հետո հոկտեմբերի 15-ին հավերժ զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը։ Գրիգոր Դավթյանը բազմաթիվ սխրագործություններ է կատարել՝ թշնամուն մեծ վնաս հասցնելով և ընկերներից շատերի կյանքը փրկելով։ Այդ մասին փաստում են իր մարտական ընկերները։ Ծառայեց պատվով՝ արժանանալով բազմաթիվ շքանշանների ու պատվոգրերի, կերտելով հայ զինվորի վեհաշուք կերպար: