Հավերժի ճամփորդները՝ Գրիգոր Մուրադխանյան
Գրիգոր Վարուժանի Մուրադխանյան
( 09.12.2001 – 01.10.2020 )
Գրիգոր Վարուժանի Մուրադխանյան կրտսեր սերժանտ (2001 թ. դեկտեմբերի 9, Արարատի մարզ, գ. Այգեզարդ – 2020 թ. հոկտեմբերի 1, Հադրութ):
Սովորել է Այգեզարդի միջն. դպրոցում: Ապա ուսումը շարունակել է Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում՝ ատամնատեխնիկ մասնագիտությամբ: Ուսումը կիսատ թողնելով անցել է ծառայության Հադրութում: Ընկերասեր, պատվով, քաջ ու անվախ, միշտ օգնության հասնող անձնավորություն, հարգված ու սիրված շրջապատի կողմից՝ մեծի հետ մեծ էր,փոքրի հետ փոքր: Հաճախ էր կրկնում. «Տարիքը հասկացողության հետ կապ չունի, կարևոր չի մարդ ինչքան կապրի, կարևորը մաքուր ապրի և հիշվի…»: Պատերազմի առաջին օրվանից ճակատում էր, մինչև վերջին շունչը կռվեց ու պայքարեց թշնամու դեմ ՝ իր արյամբ ճանապարհ բացելով գալիք սերունդների լուսավոր ու խաղաղ ապագայի համար: Պատերազմի ընթացքում միշտ քաջալերում էր իր զինվորներին ասելով. «Ես ձեր հետ եմ՝ չվախենաք, ձեր Ավագը ձեր հետա…»: Կրտսեր սերժանտ Գրիգորը հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 1-ին Հադրութում։