Հավերժի ճամփորդները՝ Գևորգ Գալոյան
Գևորգ Մարզպետի Գալոյան
( 16.01.2001 – 27.09.2020 )
Գևորգ Մարզպետի Գալոյան (2001 թ. հունվարի 16 Գեղարքունիքի մ. գ. Ծովազարդ – 2020 թ. սեպտեմբերի 27 Մարտունի 2):
Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Ցանկություն ուներ Արցախում ծառայել, այդպես էլ եղավ: Ընկերասեր էր, աշխատասեր: Շատ էր սիրում խաղալ ֆուտբոլ և շախմատ, մրցույթներում զբաղեցրել է 1-ին տեղը: Որոշել էր ծառայությունից հետո համալսարան ընդունվել՝ հաշվապահական հաշվառում բաժնում սովորելու, ավա~ղ…: Գևորգը վարորդ էր, նա անմահացավ հենց պատերազմի առաջին օրը՝ մեքենայի մեջ ԱԹՍ-ի հարվածից: