ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյան

Հավերժի ճամփորդները՝ Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյան

Գևորգ Արմենի Գևորգյան

( 14.02.1999 – 10.10.2020 )

Գևորգ Արմենի Գևորգյան (1999 թ. փետրվարի 14, ք. Երևան – 2020 թ. հոկտեմբերի 10, Ջաբրայիլ):

14 տարեկանից ապրել է Գերմանիայում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է բժշկական համալսարան: Օտար ափերում նրա տան պատուհանից ծածանվում էր եռագույնը: Վերադարձավ հայրենիք` ծառայելու համար: Ուներ սիրած աղջիկ՝ գերմանուհի էր, սակայն իր կողքին հայուհի էր կերտել՝ խոսում էր հայերեն, պատրաստում էր հայկական ճաշատեսակներ: Նրան առաջարկություն էր արել, նպատակ ուներ ամուսնանալ ծառայությունը վերջացնելուց հետո, ավա~ղ…: Գևորգը զբաղվում էր բռնցքամարտով, ուներ բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր: Գևորգը ծառայել է Մեղրիի   «Գարեգին Նժդեհ» զորամասում: Մորն ասում էր. «Դու իմ մայր թագուհին ես, հպարտ եմ, որ ծառայում եմ Հայրենիքիս համար, որ կրում եմ հայկական զինվորական համազգեստ»: Արցախյան պատերազմի ժամանակ, բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով, խոցել է բազմաթիվ տանկեր և անօդաչու սարքեր, զոհված ընկերոջը չթողնելով պատերազմի դաշտում, 10 կմ բերելով՝ անմահացավ հերոսը 2020 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլում: Զոհվելուց հետո գտել են նաև իր գրած բանաստեղծությունները մորը, հայրենիքին…

Ի հիշատակ 44 օրյա պատերազմի մասնակից Գևորգ Գևորգյանի

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ