Հավերժի ճամփորդները՝ Գևորգ Խաչատրյան
Գևորգ Ռուստամի Խաչատրյան
( 14.09.2001 – 10.10.2020 )
Գևորգ Ռուստամի Խաչատրյան (2001 թ. սեպտեմբերի 14 Երևան – 2020 հոկտեմբերի 10 Ջաբրայիլ):
Սովորել և ավարտել է 194 դպրոցը, ապա ընդունվել Երևանի պետական ինֆորմատիկայի քոլեջ: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան պետական ակադեմիայի Երևանյան մասնաճյուղը: 2020 թ. հուլիսին զորակոչվել է բանակ, ծառայել Մարտունի-2-ում: Պատերազմից մեկ շաբաթ առաջ տեղափոխվել է Խոջալու: Պատերազմի շրջանում եղել է մարտական տարբեր հատվածներում: Հոկտեմբերի 9-ին ստացել են հետնահանջի հրաման: Ջրագծի երկայնքով սոված, հոգնած սկսել են հետնահանջը` ոտքով երկար քայլելով: Հոկտեմբերի 10-ին օգնության է եկել «ուրալ» մակնիշի մեքենա, դեպքը եղել է մեքենայի մեջ հետվերադարձի ժամանակ: Բայրաքթարի հարվածից տղաներից 9-ը տեղում զոհվել են, 4-ը ծանր վիրավորվել, 12-ը փրկվել: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Սիրում էր իր հայրենիքը, ընկերներին, այդ էր պատճառը, որ ծնողների հետ Մոսկվա չմեկնեց և շուտով նրանք էլ վերադարձան: Նրան կոչում էին «խաղաղության աղավնի»: Սիրում էր սուրճ և տապակած կարտոֆիլ. կյանքն էր սիրում…: