ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Գևորգ Կիրակոսյան

Գևորգ Կիրակոսյան

Հավերժի ճամփորդները՝ Գևորգ Կիրակոսյան

Գևորգ Կիրակոսյան

Գևորգ Դավիթի Կիրակոսյան

( 22.12.1996 – 11.10.2020 )

Գևորգ Դավիթի Կիրակոսյան,  սպա, կրակային աջակցման դասակի հրամանատար (1996 թ. դեկտեմբերի 22, ք. Ալավերդի, զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 11 Մատաղիս): Սովորել է Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցում, ապա գերազանց ավարտել է Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցը: 2011-2014 թթ.  գերազանց ավարտել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանը՝ ստանալով տրակտորիստ-մեխանիզատորի մասնագիտություն: 2014-2018 թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ  համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում: 2018 թ. Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում էր, մեկ տարի հետո ստացել է լեյտենանտի կոչում: 2019 թ. ծառայության է անցել Մատաղիսում՝ որպես ԿԱԴ-ի (կրակային աջակցման դասակ) հրամանատար: Զոհվել է Մատաղիսում 2020 թ. հոկտեմբերի 11-ին: Երբ դիրքեր էր բարձրանում, մորը գրում էր. «Մամ ջան կարաս պարծենաս ու հանգիստ քնես` էսօր տղեդ ամբողջ Հայաստանի հերթապահն ա»…

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ