Հավերժի ճամփորդները՝ Գևորգ Ռազմիկի Գևորգյան
Գևորգ Ռազմիկի Գևորգյան
( 25.12.1994 – 07.11.2020 )
Գևորգ Ռազմիկի Գևորգյան (1994 թ. դեկտեմբերի 25, Արմավիրի մարզ, գ․ Խանջյան – 2020 թ․ նոյեմբերի 7, Շուշի)
Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է hայկական բանակ։ Ծառայությունը ավարտելուց հետո զբաղվել է ավտոմեքենաների վերանորոգմամբ։ Այնուհետև աշխատել է Արմավիրի զորամասերից մեկում։ 1 տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Ոստիկանության ներքին զորքեր։ 2020 թ. սեպտեմբերի 28-ից եղբոր հետ, ով նունպես աշխատում էր ոստիկանությունում, մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին։ Մեկ ամիս Քարվաճառում մարտական գործողություններ կատարելուց հետո տեղափոխվել է Շուշի բերդաքաղաք, որտեղ մինչև վերջին շունչը մարտնչել է թշնամու հրոսակների դեմ։ Եղբայրները անմահացել են նոյեմբերի 7-ին Շուշիում մղված ծանր մարտերի ժամանակ։ Նոյեմբերի 17-ին որոնողական աշխատանքների արդյունքում մարմինները գտնվել են Շուշիի մատույցներից։ Պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ նախագահի կողմից՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի» մեդալով, ՀՀ «Առաջին գունդ» ՀԿ «Մարտական խաչ» մեդալներով։
Ամուսնացած էր, ուներ աղջիկ։
Նրա անավարտ երազանքն էր ծառայությունից հետո ունենալ անձնական ավտոնորոգման կետը։