Հավերժի ճամփորդները՝ Դավիթ Զաքարյան
Դավիթ Աշոտի Զաքարյան
( 30.09.2000 – 27.09.2020 )
Դավիթ Աշոտի Զաքարյան (2000 թ. սեպտեմբերի 30, Երևան – 2020 թ. սեպտեմբերի 27, Մատաղիս):
Դպրոցին զուգահեռ զբաղվել է շախմատով, աշխատել է որպես խոհարար: 2019-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Մատաղիսում: Զոհվել է պատերազմի առաջին օրը՝ թեժ մարտերի ընթացքում: Օգնել է զոհված ընկերոջը դուրս հանել դիրքից, տեղափոխել խրամատ: Ստացել է նահանջի հրաման, այդ ժամանակ էլ ընկերոջ հետ անմահացել է…Դավիթը աշխույժ էր, ընկերասեր, նախաձեռնող, բարի, երբեք չի դժգոհել ծառայությունից: Ընկերների հետ դիրքում մատուռ էին կառուցել: Ասում էր` «Դիրքը սուրբ տեղ է…» Դավիթը շատ նպատակներ ուներ, ասում էր․ «Չգիտեմ էլ՝ որտեղից եմ սկսելու, որ գամ էնքան բան կա անելու, մա՛մ»: Դեռևս փոքր հասակում գրել էր բանաստեղծություն հետևյալ տողերով.
Ես համոզված եմ, որ կհաղթենք մենք,
Մենք կհաղթենք, որովհետև միասին հզոր ուժ ենք…