ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Դավիթ Նազարյան

Դավիթ Նազարյան

Հավերժի ճամփորդները՝ Դավիթ Նազարյան

Դավիթ Նազարյան

Դավիթ Ռաֆայելի Նազարյան

( 09.07.1985 – 18.10.2020 )

Դավիթ Ռաֆայելի Նազարյան փոխգնդապետ (1985 թ. հուլիսի 9, Երևան-2020 թ. հոկտեմբերի 18, Հադրութ):

Սովորել է Լեջանի միջնակարգ դպրոցում, ապա Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով: 18 տարի ծառայել է զինված ուժերում, ստացել ավագ լեյտենանտի կոչում, ծառայությանը զուգահեռ սովորել է Տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ և վարկ, մաքսային գործ բաժնում, գերազանց ավարտելով՝ ստացել մագիստրոսի որակավորում: Ծառայել է Լիճքում, Սյունիքում, Քելբաջարում, Եղեգնաձորում, Ջաբրայիլում: Իր մասին ասում էր. «Ես պետք է լինեմ սարերի, լեռների գագաթներին, ես առանց ինքնաթիռ օդաչու եմ..»: Մեծ ներդրում է ունեցել բանակաշինության գործում, նոր դիրքերի կառուցման գործում: Նրա կառուցած դիրքերից են՝ Մոնթեն, Նարեկը, Համբարձումը, 300 դիրքը Ջրականում  և այլն: Նրա կարգախոսն էր ՝սպա և զինվոր պետք է լրացնեն իրար, նրանցից ամեն մեկը կատարում է ազգային ընդհանուր պարտականության իր բաժինը: Եղել է Ջաբրայիլի 3-րդ գումարտակի հրամանատարը, գրավել է դիրքեր, վարել է գրագետ մարտավարություն, քիչ կորուստներով առաջ շարժվել: 2020 թ. հոկտեմբերի 18-ին Հադրութի Սարումեջ վայրում, Թութակներին մոտ հատվածում վարել է թեժ մենամարտ, ընկել քաջի մահով՝ թշնամու գնդակից, զինվորի կողքին…Դավիթն ինքնին լեգենդ էր…Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Մարտական խաչից հրաժարվել է ասելով՝ ինձ համար խաչը թիկունքիս կանգնած իմ ամեն մի զինվորն է.. «Սիրում եմ մենությունը, այնտեղ ոչ մի սուտ չկա, ոչ ոք չի խաբում, չի դավաճանում»-ասում էր Դավիթը:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ