Հայաստանի պատմության թանգարանը հուլիսի 1-ից Կառավարության թիվ 2 շենքում (արտաքին գործերի նախարարություն նախկին շենք) կներկայացնի
«Դրվագներ ինքնության. Տարազ»
խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին կարող եք տեսնել Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային համալիրներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ներկայացվում:
Հավաքածուն հնարավորություն է տալիս հանգամանալից պատկերացում կազմել հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթների մասին։ Դրանցում բացահայտվում է ոչ միայն տարազի սերտ կապն անցյալի և հավաքական հիշողության հետ, այլև հայ ազգի ճկուն մշակութային փոխառնչությունները և տեղացի արհեստավորների զարգացած գեղագիտական ճաշակը։
Սիրով սպասում ենք բոլորիդ հուլիսի 1-ից Կառավարության թիվ 2 շենքում: