«Եվրոպական ժառանգության օրեր․ կենսունակ ժառանգություն» միջոցառման շրջանակում օգոստոսի 26-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի պատմության թանգարանի գորգերի ցուցասրահում տեղի կունենա «Հայկական գորգ․ ինքնության կենդանի վկան» խորագրով բանախոսություն-շրջայց, որը կվարի թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լիլիա Ավանեսյանը։
Բանախոսությանը կհաջորդի կարևոր և երկար սպասված իրադարձություն․
«Դրվագներ ինքնության․ գորգ» խորագրով ցուցադրության շրջանակում թանգարանի գործընկեր «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ տեղի կունենա ամիսներ շարունակ վերոնշյալ ցուցասրահում այցելուների աչքի առաջ, երբեմն նաև նրանց մասնակցությամբ գործված գորգի կտրելու հանդիսավոր արարողությունը, որը ցուցադրված գորգերից մեկի՝ 19-րդ դարով թվագրվող, «Աստղահավք» տիպի գորգի կրկնօրինակն է։
Միջոցառման մուտքն ազատ է։