Հավերժի ճամփորդները՝ Եփրեմ Հարությունյան
Եփրեմ Դավթի Հարությունյան
( 04.06.2001 – 21.10.2020 )
Եփրեմ Դավթի Հարությունյան տանկիստ, ավագ մեխանիկ (2001 թ. հունիսի 4, Կոտայքի մարզ, Սոլակ գյուղ – 2020 հոկտեմբերի 21, Սրխավենդ):
Կրթությունը ստացել է Սոլակի միջնակարգ դպրոցում 2007-2016 թթ-ին: Դասերին զուգահեռ մասնակցել է կարատեի խմբակային պարապմունքների: Դպրոցում վայելել է բոլորի սերն ու հարգանքը: 2016 թ. ընդունվում է ՀՀ ԿԳՆ Հրազդանի Պետական Արհեստագործական ուսումնարանը: 2019 թ. մասնակցում է վարորդական դասընթացների և գերազանց առաջադիմությամբ ձեռք բերում վարորդական իրավունք։ 2019 թ. հուլիսին զորակոչվում է բանակ: Ծառայության առաջին 6 ամիսներին ծառայել է Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի զորամասում, որտեղ և նշանակվում է տանկի մեխանիկ-վարորդ: 2020 թ.-ին Եփրեմին տեղափոխում են Արցախի հանրապետություն՝ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի զորամաս: Տավուշյան պատերազմի օրերին Եփրեմը Թալիշի դիրքերում էր: Այստեղ ստանում է եֆրեյտորի կոչում և նշանակվում ավագ մեխանիկ: 2020 թ. սեպտեմբերի 27-ից՝ առաջնագծում էր և կատարում էր բարդ առաջադրանքներ, արժանացել է բազում խրախուսանքների: Երբ ընկերոջ տանկը խոցվել է, կապել է իր տանկին ու բերել, որ չմնա դաշտում: 2020 թ. հոկտեմբերի 19-ին ծայրահեղ ծանր վիրավորում է ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ վիրահատվել է և տեղափոխվել ՀՀ Աստղիկ բժշկական կենտրոն: Եփրեմն անմահացել է հոկտեմբերի 21-ին: Հրամանատարի խոսքով Եփրեմը միշտ եղել է թեժ մարտերում։ Եփրեմի ցանկությունն էր վերադանալուն պես ամուսնանալ, շատ երեխաներ ունենալ, որ մայրիկը անգործ չմնա, ավա~ղ…