Հավերժի ճամփորդները՝ Էդգար Աղաբաբյան
Էդգար Իշխանի Աղաբաբյան
( 14.01.2002 – 03.10.2020 )
Էդգար Իշխանի Աղաբաբյան (2002 թ. հունվարի 14, Երևան – 2020 թ. հոկտեմբերի 3, Մարտունի-3):
Ուներ իննամյա կրթություն, վաղ տարիքից սկսել էր աշխատել` մորն օգնելու համար, զբաղվում էր ավտոմեքենաների նորոգմամբ: Երազանքն էր` ունենալ իր սեփական ավտոնորոգման կետը, նորոգել տունը: Երազում էր զինվորի համազգեստ հագնել: 2020 թ. հուլիսին զորակոչվեց Հայոց բանակ: Ծառայությունը սկսել է Մարտունի-3 զորամասից: Սեպտեմբերի 29-ին վերջին անգամ խոսել է մոր հետ հանգստացրել է. «ամեն ինչ լավ է, գնում ենք դիրքեր, հնարավոր է կապ չլինի»: Զոհվել է հոկտեմբերի 3-ին Մարտունիում ՝ ԱԹՍ-ի հարվածից: