Հավերժի ճամփորդները՝ Էդգար Բաղումյան
Էդգար Վրեժի Բաղումյան
( 10.03.2002 – 28.10.2020 )
Էդգար Վրեժի Բաղումյան, հրետանավոր (2002 թ. մարտի 10, ք. Մասիս – 2020 թ. հոկտեմբերի 28, գ. Ճարտար):
Սովորել է տեղի թիվ 2 դպրոցում ապա ընդունվել է Մասիսի Գյուղատնտեսական պետական քոլեջի «կառավարում» բաժինը: Նպատակ ուներ ուսումը շարունակել բուհում: 2020 թ. հուլիսի 10-ին զորակոչվել է ծառայության: Ծառայությունն անցել է Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում, որպես հրետանավոր՝ Դ20 դիվիզիոնի առաջատար և հաշվարկի որոշող: Լինելով 3 ամսվա զինծառայող, ցուցաբերել է գերազանց առաջադիմություն և ընդունվել է կազմի մեջ որպես «լավագույն հրետանավոր»: Վարել է թեժ մարտեր Ֆիզուլիում, Հադրութում, Ջաբրայիլում, Մարտունու շրջանի գ. Ճարտարում, որտեղ էլ հոկտեմբերի 26-ին թեժ մարտի ժամանակ գլխի հատվածում բեկորային վնասվածք է ստացել: Մահը վրա է հասավ հոկտեմբերի 28-ին Երևանի Էրեբունի ԲԿ-ում։