ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Էդգար Համբարձումյան

Էդգար Համբարձումյան

Հավերժի ճամփորդները՝ Էդգար Համբարձումյան

Էդգար Համբարձումյան

Էդգար Հովակիմի Համբարձումյան

( 28.07.2000 – 02.10.2020 )

Էդգար Հովակիմի Համբարձումյան, ավագ սերժանտ (2000 թ. հուլիսի 28, Երևան – 2020 թ. հոկտեմբերի 2, Մատաղիս):

2006 թ. ընդունվել է N 66 միջնակարգ  դպրոց, ապա  շարունակել 2015 թ. Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:  Լավագույն բռնցքամարտիկ էր, միշտ մրցումներից վերադառնում էր պատվոգրերով և շքանշաններով: Կենդանասեր էր, սիրում էր բնությունը: 2019 թ. հունվարին զորակոչվեց Հայոց բանակ,  ծառայության անցավ Մատաղիսում: Երազանքն էր` բանակից վերադառնալ, ուսումը շարունակել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում: Ծառայության ժամանակ աչքի էր ընկնում իր կազմակերպչական ձիրքով, խիստ և կարգապահ վարքով: Արժանացել է ավագ սերժանտի կոչման: Սեպտեմբերի 27-ին, պատերազմը սկսվելու հաջորդ օրը զոհվում են իր գումարտակի հրամանատարը, սպան և Էդգարն է ստանձնում  հրամանատարի պատասխանատվությունը: Պատերազմի 3-րդ օրը վիրավորվում է, բայց հաշվի չառնելով իր վիճակը, կազմակերպում է մյուս վիրավոր տղաների հոսպիտալացումը և սողեսող  քաշ տալով տղաներին հասցնում  է ուրիշ գումարտակ: Ինքն էլ պիտի հոսպիտալացվեր, սակայն հրաժարվում է, ասելով, որ ինքը չի թողնի իր զինակից ընկերներին: Վերջին անգամ խոսել է տնեցիների հետ՝ ասելով, որ ամեն ինչ լավ է: Հոկտեմբերի 2-ին զոհվում է իր ընկերների հետ Մատաղիսում՝արկի պայթյունից: Նրանք ընտրեցին «Մահ իմացյալ Անմահություն է» կարգախոսը:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ