ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյան

Հավերժի ճամփորդները՝ Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Արսենի Աբրահամյան

( 01.09.2000 – 03.10.2020 )

Էդուարդ Արսենի Աբրահամյան, նռնականետի ավագ նշանառու (2000 թ. սեպտեմբերի 1, Կոտայքի մարզ, գ. Լեռնանիստ – 2020 թ. հոկտեմբերի 3, Ջաբրայիլ):

2006-2007 թթ. ընդունվել է Ս. Նազարյանի անվան միջնակարգ դպրոց: Դպրոցում մասնակցել է բազմաթիվ մրցույթների՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը, այդ թվում  «ՀՀ  քիք-բոքսինգի առաջնության»-ը ՝ նվիրված Հայոց բանակի 20 ամյակին՝ կրկին զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: 2019 թ. հունվարին զինվորական ծառայության է անցել Ջաբրայիլում, նռնականետի ավագ նշանառու էր: Եղել է կարգապահ  և օրինակելի զինվոր, սիրված և հարգված հրամանատարության կողմից,  նրան դիմում էին ոչ միայն ազգանունով, այլև անունով ՝ Էդս: Ծառայությունն ավարտելուց հետո նպատակ ուներ բարձրագույն կրթություն ստանալ: Նրա մեծ նպատակներից էր բժիշկ դառնալը, ուներ նաև մեծ սեր, սակայն չարաբաստիկ պատերազմը փշրեց նրա բոլոր երազանքները:  Էդուարդը կռվել է Ջաբրայիլի ամենաթեժ կետերից մեկում: Կռվի առաջին օրը միայնակ պայքարել է թշնամու դեմ, խիզախաբար մարտնչել է մինչ կհասնեն օգնության: Խոցել է 3 տանկ՝ պատճառելով թշնամուն բազմաթիվ կորուստներ: Կռվել է  առանց երկնչելու, առանց կյանքը խնայելու: Սակայն հոկտեմբերի 3-ին, հայտնվելով շրջափակման մեջ, մինչև վերջին շունչը պայքարել է և զոհվել հերոսաբար:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ