Մարտի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Էթիունիի հոգևոր համակարգի շուրջ» թեմայով բանախոսություն, որը կվարի հնագետ-ուրարտագետ, պ.գ․թ․, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
Բանախոսը կներկայացնի Էթիունիի բնակիչների պաշտամունքային ընկալումները, հոգևոր համակարգը, կխոսի Էթիունիին բնորոշ կիկլոպյան ամրաշինական համակարգերի, սոցիալ-մշակութային և ռազմականացված բարձր կազմակերպվածության մասին։
Մուտքն ազատ է։