ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Թաթուլ Գարսևանյան

Թաթուլ Գարսևանյան

Հավերժի ճամփորդները՝ Թաթուլ Գարսևանյան

Թաթուլ Գարսևանյան

Թաթուլ Մխիթարի Գարսևանյան

( 04.08.2001 – 04.11.2020 )

Թաթուլ Մխիթարի Գարսևանյան (2001 թ. օգոստոսի 4, Կոտայքի մարզ, գ. Սոլակ – 2020 թ. նոյեմբերի 4, Մարտունի 3  զորամաս):

Հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի մասնակից, զոհվել է Մարտունիում մարտական գործողությունների ժամանակ: Թաթուլ Գարսևանյանը սովորել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղի  իննամյա դպրոցում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է քաղաք Հրազդանի Արհեստագործական ուսումնարան, 2019 թ. ավարտել է ուսումնարանը, 2020 թ. հունվարի 27-ին զորակոչվել է հայկական բանակ: Փոքր տարիքից ի վեր Թաթուլն աչքի էր ընկնում իր խիզախությամբ, շատ աշխույժ էր, պարտվել չէր սիրում, ամեն ինչ անում էր իրավիճակի տերը  դառնալու համար: Թաթուլն ուսման հետ սեր չուներ, բայց շատ կամեցող էր և օգնության էր հասնում բոլորին: Թաթուլը մարտի դաշտից նամակ էր գրել. «Մամ, պապ, ներեք ինձ, որ չկարողացա այնպես անեմ , որ ուրախացնեմ ձեզ, համոզված եմ եղբայրս, քույրերս այնպես կանեն, որ իմ բացակայությունը չզգաք, գոնե մի քիչ, Նար ջան, որ տղա ունենաս անունը Թաթուլ կդնես»: Թաթուլը զոհվել է 2020 թ. նոյեմբերի 4-ին Մարտունիում ԱԹՍ-ի հարվածից:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ