ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյան

Հավերժի ճամփորդները՝ Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Տիգրանի Հակոբյան

( 09.07.1994 – 19.10.2020 )

Թաթուլ Տիգրանի Հակոբյան, մականունը` «սպարապետ», սերժանտ, ջոկի հրամանատար (1994 թ. հուլիսի 9, ՌԴ ք. Բելայա Կալիտվա – 2020 թ. հոկտեմբերի 19, Ջրական):

Թ. Հակոբյանի ընտանիքը տեղափոխվել է ՌԴ-ից Հայաստան, հաստատվել Հրազդան քաղաքում: Հաճախել է  թիվ 10 ավագ դպրոցը:  Զբաղվել է ձյուդոյով, մասնակցել տասնյակ մրցումների, 2012-2018 թթ. սովորել է Ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ: 2015 թ. ուսանել է ՀՀ անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայում: Արժանացել է բարձր պարգևների`պատվոգրերով, հետախույզի օրվա առթիվ` «Վաշտի լավագույն ջոկի հրամանատար», զորամասում կարգապահական բարձր ցուցանիշների համար, մարտական պատրաստության լավ արդյունքների համար ՀՀ պաշտպանության նախարարության կողմից և այլն: Ամուսնացած էր, որդուն իր սիրած հերոսի անունով կոչել էր Մոնթե: 2012-2014 թթ. ծառայել է Արցախում՝ Մարտունի-3 զորամասում: 2016 թ.-ից աշխատում էր ՊՆ-ում` որպես հատուկ ջոկատի հետախույզ: 2016 թ. մասնակցել է Ապրիլյան պատերազմին, 2020 թ. տավուշյան մարտերին: Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ նա Ջրականում էր: Փրկել է տասնյակ զինվորների կյանքեր՝ դուրս բերելով նրանց շրջափակումից: Թաթուլը փայլուն կատարել է իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր: Պատերազմի ժամանակ ոչնչացրել են թշնամու ավելի քան 200 զինծառայողի: Թաթուլն անմահացավ հոկտեմբերի 19-ին ծանր առաջադրանք կատարելիս իր 22 մարտիկների հետ Ջրականում /Ջաբրայիլ/:  Երազում էր ունենալ Նժդեհ, Սոսե, Սյունե անուններով երեխաներ, մնաց միայն Մոնթեն…

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ