ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ժամեր և մուտք

Ժամեր և մուտք

Աշխատանքային Ժամեր

Մշտական ցուցադրությունը բաց է՝

ԵՐԵՔՇԱԲԹԻ:     11:00 – 18:00

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ:   11:00 – 18:00

ՀԻՆԳՇԱԲԹԻ:      11:00 – 18:00

ՈՒՐԲԱԹ:             11:00 – 18:00

ՇԱԲԱԹ:               11:00 – 18:00

ԿԻՐԱԿԻ:              11:00 – 17:00

 

Այցելուների մուտքը մինչև՝ 17:15, Կիրակի օրը մինչև՝ 16:15

Էքսկուրսիայի ամրագրումը՝ 11։00-17։00

Թանգարանը փակ է. երկուշաբթի օրերին, ազգային տոների և հիշատակի օրերին

Տոմսեր

Մուտքի տոմսի արժեքը՝ 2500 դրամ

Այցելության տոմսի գինը 50 տոկոսով կզեղչվի՝ 1250 դրամ

    • ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների և փախստականների համար
    • ՀՀ 12 տարեկանից բարձր դպրոցականների համար
    • ՀՀ ուսանողների համար

 

Բացատրությամբ շրջայցի (էքսկուրսիա) արժեքը՝

Հայերենով և արևմտահայերենով ՝  4000 դրամ
Օտար լեզվով`  5000 դրամ
/ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն/

Կրթական ծրագրեր ՝ 2000 դրամ

Անվճար արտոնությամբ տոմսեր

Անվճար այցելության արտոնություն է սահմանվում՝ (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է)`

    • մինչև 12 տարեկան երեխաների,
    • Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակությունների անդամների,
    • Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների,
    • Թանգարանների միջազգային խորհրդի անդամների /ԻԿՕՄ/, թանգարանային աշխատողների,
    • երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների,
    • հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի,
    • Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար,
    • Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների /ՀՀ, և նախկին ԽՍՀՄ պետությունների հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի/ուղեկցող անձի հետ/ հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ և 3-րդ խմբերի /առանց ուղեկցողի/,
    • աղքատության /ընտանեկան/ նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների,
    • բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաների,
    • ժամկետային զինծառայողների,
    • ՀՀ սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաների /նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա/,
    • լրագրողների՝

աշխատանքային բոլոր օրերին /անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում/ համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքը կլինի ազատ։