ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Իշխան Մանուկյան

Իշխան Մանուկյան

Հավերժի ճամփորդները՝ Իշխան Մանուկյան

Իշխան Մանուկյան

Իշխան Արայի Մանուկյան

( 19.02.2002 – 05.11.2020 )

Իշխան Արայի Մանուկյան (2002 թ. փետրվարի 19, Երևան – 2020 թ. նոյեմբերի 5, Կարմիր շուկա):

Սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջ: Հաճախում էր «Բանանց» ֆուտբոլային ակումբ: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա, նպատակն էր՝ շարունակել ուսումը բանակից հետո: Անավարտ երազանքն էր ատամնաբույժ դառնալ: Զորակոչվել է 2020 թ. հուլիսի 30-ին, ծառայության անցել Արա լեռում: Եղել է Ջրականում, Հադրութում, Մարտունիում, իսկ վերջում՝ Կարմիր շուկայում: Ծանր մարտեր են ունեցել, անդադար կռիվ տվել հրետանային գումարտակով: Հոկտեմբերի 29-ի գիշերը անօդաչուի հարվածից ծանր վիրավորում է ստացել: 5 օր պայքարել է կյանքի համար: Ավաղ հերոս Իշխանի սիրտը կանգ է առել 2020 թ.-ի նոյեմբերի 5-ին: Հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ