ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Իսահակ Ղարիբյան

Իսահակ Ղարիբյան

Հավերժի ճամփորդները՝ Իսահակ Ղարիբյան

Իսահակ Ղարիբյան

Իսահակ Արթուրի Ղարիբյան

( 19.11.2001 – 11.10.2020 )

Իսահակ Արթուրի Ղարիբյան (2001 թ. նոյեմբերի 19, Արագածոտնի մարզ, գ. Սասունիկ – 2020 թ. հոկտեմբերի 11, Ջրական):

Արմատներով Ջավախքի Գանձա գյուղից էր: Իսահակը սովորում էր պոլիտեխնիկական համալսարանի տնտեսագիտություն բաժնում: Բանակ է զորակոչվել 2020 թ․-ի ձմռանը, ծառայել է Քարվաճառում: Պատերազմը սկսվելու ժամանակ 9 ամսվա ծառայող էր: Կռվել է քաջաբար, չի ասել, որ դիրքերում է, երբեք չի տրտնջացել: Բնավորությամբ հանգիստ էր, խորաթափանց, օրինակ էր շատերի համար: Զոհվել է հոկտեմբերի 13-ին՝ ԱԹՍ-ի հարվածից:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ