Հավերժի ճամփորդները՝ Լավրիկ Նաղդալյան
Լավրիկ Վոլոդյայի Նաղդալյան
( 24.01.1963 – 10.10.2020 )
Լավրիկ Վոլոդյայի Նաղդալյան, կամավոր (1963 թ. հունվարի 24 – 2020 թ. հոկտեմբերի 10, Հադրութ):
1992 թ. նոյեմբերից զինվորագրվել է Արցախի պաշտպանության գնդին, որի հրամանատարն էր Միքայել Ապրեսյանը, մասնակցել է Մովսես, Պառավաքար գյուղերի մարտական գործողություններին: Մասնակցել է Արցախի Մարտակերտի շրջանի ռազմական գործողություններին: Մասնակցել է Քառօրյա պատերազմին, և Պաշտպանության նախարարի նրան ուղղված շնորհակալական խոսքում ասվում էր․ «վտանգի պահին համոզված ենք` կրկին կմիանաք մեզ»: Այդպես էլ եղավ, որպես կամավոր մեկնել է Արցախյան 2-րդ պատերազմ և անմահացել Հադրութի շրջանի կռիվներում: Հայրենասեր, բարի, կամեցող Լավրիկի թոռները մինչ օրս սպասում են պապիկի վերադարձին, ասելով՝ «Պապիի պատերազմը չվերջացավ»…Արժանացել է պատվոգրերի: