ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Խաժակ Գրիգորյան

Խաժակ Գրիգորյան

Հավերժի ճամփորդները՝ Խաժակ Գրիգորյան

Խաժակ Գրիգորյան

Խաժակ Ֆորմիկի Գրիգորյան

( 20.03.1973 – 09.10.2020 )

Խաժակ Ֆորմիկի Գրիգորյան հետախույզ, ականաձիգ, (1973 թ. մարտի 20 Գեղարքունիքի մարզ, գ. Վաղաշեն – 2020 թ. հոկտեմբերի 9, Օմարի լեռնանցք):

1991 թ. հունիսին զորակոչվել է բանակ, 1993 թ. հուլիսից  Խաժակը գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է Օմարի բարձունքի մարտական գործողություններին: 1994 թ. փետրվարի 12-18-ը մասնակցել է Քարվաճառի համար մղվող մարտերին: 1994 թ. մայիսի 9-ից մասնակցել է Թալիշի ինքնապաշտպանությանը: 1994 թ. ծառայությունը շարունակել է 52258 զմ-ում: Մինչև 2013 թ. ծառայել է Հայոց բանակում, արժանացել է մարտական հերթապահության առաջին աստիճանի մեդալի, բազում շնորհակալագրերի և պատվոգրերի: Տիրապետում էր հրաձգային բոլոր զենքերին: 2013-2019 թթ. մեկնել է արտերկիր՝ արտագնա աշխատանքի: 2020 թ. սեպտեմբերի 27-ին պատերազմի առաջին օրը կամավորական ջոկատի հետ մեկնել է Արցախ: Խաժակը մինչև հոկտեմբերի 9-ը մասնակցել է թեժ մարտերին, զոհվել է զինտեխնիկայի հարվածից Օմարում:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ