ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Կամո Բախշիյան

Կամո Բախշիյան

Հավերժի ճամփորդները՝ Կամո Բախշիյան

Կամո Բախշիյան

Կամո Սերգեյի Բախշիյան

( 21.02.1988 – 28.09.2020 )

Կամո Սերգեյի Բախշիյան, հետախույզ հրամանատար (1988 թ. փետրվարի 21 – 2020 թ. սեպտեմբերի 28, Մատաղիս ):

Կամոյի կյանքի ծնունդով սկիզբ դրվեց Արցախյան շարժմանը, մայրամուտով էլ վերջ դրվեց Արցախի պատմությանը: Ամուսնացած էր, ուներ երկու որդի՝ Ռոբերտը և Սերգեյը: Իր կյանքի 15 տարին նվիրել էր հայրենիքին: Ժամկետային ծառայության ժամանակ Կամոն տանկիստ էր: Հետո՝ սակրավոր հետախույզ, վերջում՝ հետախույզ հրամանատար: Կամոն առաջինն էր Ապրիլյան պատերազմում, դիրք գրավելիս, պաշտպանելիս: Առաջինն էր Թալիշի թեժ մարտերում: Երկու օր մասնակցեց  Թալիշի թեժ մարտերին, ապա՝ Մատաղիսի մարտերին: Երեք դիրք ետ վերցնելով` հրամանատարը ուրախությամբ մտավ երրորդ գրաված դիրքը, որտեղ սեպտեմբերի 28-ի գիշերը լույս 29-ին զոհվեց թաքնված թշնամու կրակոցից: Կամոն նախընտրեց անմահության ուղին: Իր խոսքերն էին. «Ամուր ընտանիք ունենալու համար հայրենիքը նվիրյալների կարիք ունի» նա այդ նվիրյալներից էր…Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով՝ Բանակային փորձի վերագնահատման և լավագույն ավանդույթների արժևորման, Ղեկավարման համակարգի կատարելագործման և այլ խրախուսանքներով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ