Հավերժի ճամփորդները՝ Կարեն Ռազմիկի Գևորգյան
Կարեն Ռազմիկի Գևորգյան
( 28.05.1998 – 07.11.2020 )
Կարեն Ռազմիկի Գևորգյան (1998 թ. մայիսի 28, Արմավիրի մարզ, գ․ Խանջյան – 2020 թ․ նոյեմբերի 7, Շուշի)։
Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Արմավիրի քոլեջում։ 3 տարի անվճար սովորելուց հետո տեղափոխվել է Հայաստանի պետական տնտեսագիտական հանալսարան։ 2016 թ.ին զորակոչվել է հայկական բանակ։ Ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ Զորացրվելուց հետո սովորելու հետ մեկտեղ աշխատանքի է ընդունվել Ոստիկանության ներքին զորքերում։ 2020 թ. սեպտեմբերի 28-ից եղբոր հետ, ով նույնպես աշխատում էր ոստիկանությունում, մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին։ Մեկ ամիս Քարվաճառում մարտական գործողություններ կատարելուց հետո տեղափոխվել է Շուշի բերդաքաղաք, որտեղ մինչև վերջին շունչը պայքարել է թշնամու հրոսակների դեմ։ Եղբայրներն անմահացել են նոյեմբերի 7-ին Շուշիում մղված ծանր մարտերի ժամանակ։ Նոյեմբերի 17-ին որոնողական աշխատանքների արդյունքում մարմինները գտնվել են Շուշիի մատույցներից։ Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, ՀՀ «Առաջին գունդ» ՀԿ «Մարտական խաչ» մեդալով։
Նա երազում էր ետ վերադառնալ և ընտանիք կազմել։