Հավերժի ճամփորդները՝ Հակոբ Քարտաշյան
Հակոբ Արթուրի Քարտաշյան
( 24.11.1999 – 21.10.2020 )
Հակոբ Արթուրի Քարտաշյան (1999 թ. նոյեմբերի 24, Թալինի շրջան, գ.Արագածավան – 2020 թ. հոկտեմբերի 21, Մարտակերտի Եղնիկներ)
Կիսատ թողնելով ուսումը` մեկնել են Գերմանիա, 5 տարի հետո վերադարձել են, այս ընթացքում անընդհատ երազում էր վերադառնալ հայրենի գյուղ, ծառայել, պարտքը տալ հայրենիքին: Զորակոչվել է 2020 թ. հունվարի 29-ին, ծառայել է Եղնիկներում: Համավարակի շրջանում ընտանիքի անդամների հետ չեն տեսնվել, անվախ էր մինչև կյանքի վերջին պահը: Զոհվել է հոկտեմբերի 21-ին, կոնտուզիա ստացած դեռ կրակել է: Երազում էր ապրել, արարել, ունենալ 4 երեխա, լավ ընտանիք, լավ մեքենա, ավա՜ղ…Պարգևատրվել է «Արիության մեդալով»։