Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում «Համաշխարհային ժառանգություն. փայտե կառքով դեպի ապագա» խորագրով բանախոսությունը (համաժամանակյա թարգմանությամբ) կկարդա Ամստերդամի Վրիժե համալսարանի պրոֆեսոր, Հոլանդական բացօթյա թանգարանի համադրող (Արնհեմ), Եվրոպական գեղարվեստի հիմնադրամի (TEFAF) ստուգման կոմիտեի խոսնակ (կահույք և արվեստի գործեր մինչև 1600 թ․, Մաաստրիխտ) Հանս Պիենան։
Բանախոսը կխոսի Լճաշենի սայլերի համաշխարհային կարևորության, 2001 թվականին առաջին սայլի կոնսերվացման պատմության, Լճաշենի դամբարանի N 11 սայլի կոնսերվացման հնարավոր մոտեցումների, նման եզակի առարկաների պահպանման ու փոխանցման էթիկայի և այլ կարևոր հարցերի մասին, կներկայացնի նաև մի շարք եվրոպական հաստատություններ, որոնք պատրաստ են համագործակցել Հայաստանի պատմության թանգարանի հետ։
Մուտքն ազատ է
