Հավերժի ճամփորդները՝ Համլետ Նկրուրյան
Համլետ Անդրանիկի Նկրուրյան
( 14.09.2001 – 06.11.2020 )
Համլետ Անդրանիկի Նկրուրյան (2001 թ. սեպտեմբերի 14 – 2020 թ․ նոյեմբերի 6, Կարմիր Շուկա)
Արարատի դպրոցում սովորելուն զուգահեռ զբաղվել է ծանրամարտով, ունեցել հաջողություններ: 2020 թ. հունվարի 19-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, ծառայել է ՑՕՐ-ի զորամասում` որպես կապի վարորդ: 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել է Վարանդայի/Ֆիզուլի/, Ջրականի /Ջաբրայիլ/, Հադրութի, Կարմիր Շուկայի պաշտպանության համար մղված թեժ մարտերին: Զոհվել է բեկորային ծանր վիրավորումից: Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել ՀՀ «Առաջին գունդ», «Մարտական խաչ» մեդալով: Երազում էր մեծ սեփական տուն և մեծ ընտանիք ունենալ, հոր հետ մեղվապահությամբ զբաղվել, ունենալ մեղվաբուծարան, անավարտ մնաց երազանքը…